Իտալիայի գավաթ․ Կիսաեզրափակչի առաջին խաղում «Լացիոն» հաղթեց «Ռոմային» (տեսանյութ)
02/03/2017 01:46
Նմանատիպ
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Լացիոն» 2։0 հաշվով հաղթանակ տոնեց սկզբունքային մրցակցի՝ «Ռոմայի» նկատմամբ։ Գոլերով աչքի ընկան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը և Չիրո Իմմոբիլեն։ Պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 5-ին։
Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչի մյուս ուղեգրի համար պայքարում են «Յուվենտուսն» ու «Նապոլին»․ այս թիմերի առաջին խաղում թուրինցիները 3։1 հաշվով հաղթանակ տոնել։
Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
«Լացիո» – «Ռոմա»՝ 2։0
Գոլերը՝ Միլինկովիչ-Սավիչ 29՛, Իմմոբիլե 78՛