Դանի Բլինդը պաշտոնանկ է արվել
27/03/2017 15:17
Նմանատիպ
Դանի Բլինդն ազատվել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
«Նարնջագույնների» ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 55-ամյա մասնագետի հետ պայմանագիրը խզվել է Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Բուլղարիայի հետ հանդիպումից (0:2) հետո:
Պաշտոնանակության պատճառ է նշվում ազգային ընտրանու անբավարար արդյունքները: Հոլանդիան ընտրական փուլի մեկնարկային 5 խաղերից հետո ունի 7 միավոր և խմբում զբաղեցնում է չորրորդ տեղը: Մունդիալի եզրափակիչների եռակի մասնակիցն առաջատար Ֆրանսիային զիջում է 6 միավորով:
Իտալիայի հետ առաջիկա ընկերական խաղում «նարնջագույնների» ղեկին լինելու է Բլինդի օգնական Ֆրեդ Գրիմը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում