Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել եզդիների Նոր տարվա առթիվ
Նմանատիպ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել եզդիների Նոր տարվա առթիվ: Ներկայացնում ենք ուղերձը:
«Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ ձեզ Տաուսի Մալակի այդի (Տաուսի Մալակ հրեշտակի տոնի)՝ եզդիների Նոր տարվա առթիվ:
Հայ և եզդի ժողովուրդների` հարյուրամյակների պատմություն ունեցող բարեկամության հիմքում առաջին հերթին խաղաղ աշխատանքն է, բարիդրացիական հարաբերությունները: Իսկ փորձությունների ժամանակ մեր ժողովուրդները համատեղ պայքարել են թշնամու դեմ՝ կոփելով այդ բարեկամությունն ու այն դարձրել են կուռ և անխախտ: Նաև դրանով է պայմանավորված, որ Հայաստանը եզդիների բազում սերունդների համար իսկապես եղել է հարազատ տուն: Ապրիլյան քառօրյան մեկ անգամ ևս ապացուցեց, որ հայ և եզդի ժողովուրդները միշտ պատրաստ են համատեղ ուժերով հակահարված տալու ոսոխին, և համոզված եմ, որ այդպես լինելու է մշտապես:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` մաղթում եմ, որ ձեր օջախներում տիրի խաղաղությունն ու ուրախությունը, համայնքնում՝ բարեկեցությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում