Պաշտոնական. Հայտնի է` ով է լինելու «Վալենսիայի» նոր մարզիչը
11/05/2017 16:44
Նմանատիպ
2017-18թթ. մրցաշրջանից սկսած «Վալենսիայի» գլխավոր մարզիչն է լինելու Մարսելինյո Գարսիա Տորալը:
«Չղջիկների» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 51-ամյա մասնագետի հետ 2 տարվա պայմանագիր է կնքվել:
Իսպանացու շնորհանդեսը տեղի կունենա Լա լիգայի ընթացիկ խաղարկության ավարտից հետո:
Մարսելինյոյի վերջին թիմը «Վիլյառեալն» էր, որտեղից նա անսպասելիորեն պաշտոնանկ էր արվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ` 2016 թվականի օգոստոսի 10-ին: Հետագայում հայտնի է դարձել, որ նա կոնֆլիկտ ուներ «դեղին սուզանավի» ղեկավարության հետ:
Իսպանացու գլխավորությամբ «Վիլյառեալը» նախորդ մրցաշրջանում հասել էր Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում