Մադրիդ․ Նադալն ու Ջոկովիչը կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար
Նմանատիպ
Մադրիդում ընթացող «Մասթերս 1000» կարգի մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչ փուլի մասնակիցների երեքը։
Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչն առանց պայքարի դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Սերբ թենիսիստը պետք է մրցեր ճապոնացի Կեի Նիսիկորիի հետ, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել է խաղից։
Եզրափակչի ուղեգրի համար Ջոկովիչը պայքարելու է գլխավոր ֆավորիտ Ռաֆայել Նադալի հետ։ «Գրունտի արքան» քառորդ եզրափակչում 7:6 (7:3), 6:2 հաշվով հաղթել է բելգիացի Դավիդ Գոֆենին։ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում Նադալն իրացրել է 14 հնարավոր բրեյք-փոյնթից 2-ը։ Գոֆենի ակտիվում գրանցվել է 2 էյս, 3 կրկնակի սխալ։
Պաբլո Կուևասը 3:6, 6:0, 6:4 հաշվով առավելության է հասել Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի նկատմամբ։ 31-ամյա ուրուգվայցին, ով ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը, իրացրել է 9 բրեյք-փոյնթից 4-ը, թույլ է տվել 3 կրկնակի սխալ։ 20-ամյա Զվերևի ակտիվում գրանցվել է 11 էյս, 4 սխալ սեփական մատուցման ժամանակ և 1 բրեյք։ Եզրափակչի ուղեգրի համար Կուևասը մրցելու է Բորնա Չորիչ – Դոմինիկ Տիմ զույգի հաղթողի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում