Սահակաշվիլիի վրա ձվեր են նետել Կրիվոյ Ռոգում ունեցած նրա ելույթի ժամանակ
19/06/2017 18:11
Նմանատիպ
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի վրա ձվեր են նետել եւ «զելյոնկա» շփել Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի բնակիչների առջեւ նրա ունեցած ելույթի ժամանակ:
Հակաահաբեկչական գործողության (Կիեւում այսպես են կոչում Դոնբասում իրականացվող ուժային գործողությունը – ծանոթ. ՏԱՍՍ) զինվորների հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո Սահակաշվիլին ճառով դիմել Է քաղաքի բնակիչներին: Բոցաշունչ ճառն ընդհատել Է ձվերով եւ «զելյոնկայով» «գնդակոծումը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել Է հրատարակությունը, Օդեսայի նախկին նահանգապետի վրա հարձակված խուլիգանին անմիջապես բռնել են եւ տարել ոստիկանության բաժանմունք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում