Մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնեց Ռումինիա
12/07/2017 18:52

Նմանատիպ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնել է Ռումինիայի Օրադեա քաղաք, որտեղ հուլիսի 14-ին մեկնարկելու է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ընտրանին առաջին մրցավեճը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Ֆինլանդիայի հետ:
Հայ երիտասարդների մրցակիցներն են լինելու նաև Բելառուսի, Լեհաստանի և Բելգիայի հավաքականները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում