Մոուրինյու․ Վենգերն ունի այն ամենը, ինչը ցանկանում են մյուս մարզիչները
16/07/2017 22:20

Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ Արսեն Վենգերն «Արսենալում» լավ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ պայմաններն ունի։
-Կարծում եմ «Արսենալը» լավ որոշում կայացրեց՝ ևս 2 տարով երկարաձգելով Վենգերի պայմանագիրը։ Բոլոր մարզիչները ցանկանում են լինել ուժեղ, ինքնուրույն, որոշում կայացնել՝ ուշադրություն չդարձնելով լրատվամիջոցների հրապարակումներին և երկրպագուներին։
Վենգերն ունի այն ամենը, ինչը ցանկանում են մյուս մարզիչները՝ ուժեղ ակումբ, 2 տարվա պայմանագիր, տիտղոսների համար պայքարելու հնարավորություն և ղեկավարության կողմից ֆանտաստիկ վերաբերմունք։ Նա արժանի է դրան։ Բոլոր մարզիչները երազում են նման պայմանների մասին,- Մոուրինյուի խոսքը փոխանցում է «Record»-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում