Իրաքում ստեղծված եզդիական կուսակցությունը աջակցում է Քուրդիստանի հանրաքվեին

Նմանատիպ
Իրաքի Շինգալի և Նինվեի նահանգներում ապրող եզդիների կողմից ստեղծված «Եզդիական ժողովրդավարական կուսակցություն»-ը, որն արդեն անց է կացրել իր առաջին խորհրդաժողովը, ծրագրում է մասնակցել Իրաքում հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Rudaw լրատվական կայքը:
Նորաստեղծ կուսակցության նախագահ Հայդեր Շաշոն հայտարարել է, որ կուսակցության հիմնադրման հիմնական նպատակը՝ Իրաքի եզդիների իրավունքների պաշտպանումն ու դրանց համար պայքարն է:
Շաշոն հայտնել է, որ եզդիների նորաստեղծ կուսակցության կազմավորումը օրհնվել է Քուրդիստանի երկու հիմնական կուսակցությունների՝ «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության» և «Քուրդիստանի հայրենասիրական կուսակցության» կողմից:
Բացի այդ, եզդիների կուսակցության ղեկավարը նշել է, որ Շինգալի և եզդիական մյուս շրջանները պետք է մնան որպես Քուրդիստանի մաս և Էրբիլին կոչ է արել Շինգալն ընդգրկել սեպտեմբերին կայանալիք հանրաքվեում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում