Հիասքանչ գոլեր, մանկական սխալներ. «Տոտենհեմը» հաղթել ՊՍԺ-ին (տեսանյութ)
Նմանատիպ
«Չեմպիոնների միջազգային գավաթ» ընկերական մրցաշարում կայացել է «Պարի Սեն Ժերմեն» – «Տոտենհեմ» խաղը: ԱՄՆ-ի Օրլանդո քաղաքում տեղի ունեցած մրցավեճում անգլիացիները հաղթել են 4:2 հաշվով:
Հանդիպումն առանձնացել է գեղեցիկ գոլերով ու զավեշտալի սխալներով: Գեղեցիկ գնդակներով աչքի են ընկել Կրիստիան Էրիկսենն ու Խավյեր Պաստորեն: Կոպիտ սխալների մեծ մասը բաժին է հասել փարիզցիների դարպասապահ Կևին Տրապին, ով նախ պարզ իրավիճակում բաց թողած գոլի պատճառ է դարձել, իսկ երկրորդ կեսի սկզբում անփույթ գործելուց հետո վերջին հույսի խախտում է կատարել ու հեռացվել խաղադաշտից:
Լոնդոնցիները հաղթանակ են կորզել վերջին 10 րոպեների ընթացքում:
Չեմպիոնների միջազգային գավաթ
ՊՍԺ – «Տոտենհեմ»`2:4
Գոլերը՝ Կավանի (6), Պաստորե (36) – Էրիկսեն (11), Դայեր (18), Ալդերվեյրելդ (82), Քեյն (88, 11մ)