Բերլուսկոնի. Ինչպե՞ս կարելի էր ավագի թևկապը տալ «Յուվենտուսի» խորհրդանիշին
Նմանատիպ
«Միլանի» նախկին նախագահ Սիլվիո Բերլուսկոնին քննադատել է ակումբի ներկայիս ղեկավարների աշխատանքը: Իտալացու խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն։
Տրանսֆերներ
«Չհասկացա «Միլանի» տրանսֆերային քաղաքականությունը: Երբեք չեմ տեսել, որ թիմում 11 նորեկ լինի: Եթե այդքան փող ունեիք, չէի՞ք կարող թոփ-մակարդակի ֆուտբոլիստ ձեռք բերել»:
Ավագի թևկապը
««Միլանն» ինչպե՞ս կարող էր ավագի թևկապը տալ «Յուվենտուսի» խորհրդանիշին (Լեոնարդո Բոնուչիին-խմբ.): Թիմում է Ռիկարդո Մոնտոլիվոն: Մենք ավագի պարտականությունները նրան էինք վստահել»:
Կազմը
«Անբացատրելի է, թե ինչու են պահեստայինների նստարանին մնում թիմի ամենատաղանդավոր ու լավագույն տեխնիկա ունեցող ֆուտբոլիստները` Սուսոն և Բոնավենտուրան»:
Գլխավոր մարզիչը
«Ես ցանկանում էի, որ թիմի մարզիչը Կրիստիան Բրոկին լինի, սակայն այդ ժամանակ հիվանդանոցում պայքարում էի իմ կյանքի համար: Դրանից հետո ինձ հայտնեցին, որ գլխավոր մարզիչ են նշանակել Մոնտելային»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում