Գարիկ Բարսեղյան․ Մինչև վերջ կգնամ նպատակիս հետևից
Նմանատիպ
Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի 22-րդ միջազգային մրցաշարում 57 կգ քաշային կարգում չեմպիոն կոչումը նվաճեց Հայաստանը ներկայացնող Գարիկ Բարսեղյանը։ Պարգևատրման արարողությունից հետո ըմբիշը ճեպազրույց ունեցավ Sport.Times.am-ի հետ։
-Շատ ուժեղ մրցաշար է, և բոլոր գոտեմարտերս էլ բարդ ստացվեցին, քանի որ մրցակիցներս ուժեղ ըմբիշներ էին,- ասաց Բարսեղյանը։
– Աշխարհի առաջնությունից հետո առաջին միջազգային մրցաշարն էր, որին մասնակցեցիր։
– Մարզվում եմ, պատրաստվում եմ մրցաշարերին, զենքերս վայր չեմ դնի և մինչև վերջ կգնամ նպատակիս հետևից։ Այստեղ՝ դահլիճում, աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական չեմպիոններ են նստած։ Ես ուզում եմ նրանց նմանվել, նույնպիսի հաջողությունների հասնել։
– Քո քաշային կարգում մասնակիցները այնքան էլ շատ չէին, դրանից մրցակցությունը չթուլացա՞վ։
– Ճիշտ է, քիչ ըմբիշներ էին հայտավորված, բայց դրանից որակը չէր ընկել, բոլորն էլ ուժեղ էին և պատրաստվել էին։ Հեշտ չէր, ոչ մեկին հաղթանակը հեշտ չի տրվում։
– Կմեկնաբանե՞ս եզրափակիչ գոտեմարտը։
– Ամենաբարդն էր։ Մրցակիցս երիտասարդ ըմբիշ է և դեռ կհասնի մեծ հաջողությունների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում