«Քրիսթալ Փելասն» առաջին միավորները վաստակեց՝ հաղթելով «Չելսիին» (տեսանյութ)
14/10/2017 19:53
Նմանատիպ
«Քրիսթալ Փելասն» առաջին հաղթանակը տոնեց Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում։ 8-րդ տուրում Ռոյ Հոջսոնի թիմը սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ գործող չեմպիոն «Չելսիի» նկատմամբ։
Հաշիվը բացվեց 11-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Սեսար Ասպիլիկուետան։ 18-րդ րոպեին Տեմուե Բակայոկոն վերականգնեց հավասարությունը, սակայն խաղակեսի վերջնամասում Ուիլֆրիդ Զահան խփեց այս հանդիպման հաղթական գնդակը։
Այժմ «Քրիսթալ Փելասը» 3 միավորով է եզրափակում մրցաշարային աղյուսակը, իսկ «Չելսին» մնաց 13 միավորով՝ չորրորդ տեղում։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր
«Քրիսթալ Փելաս» – «Չելսի»՝ 2։1
Գոլերը՝ Ասպիլիկուետա 11՛ / ինքնագոլ, Զահա 45՛ – Բակայոկո 18՛
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում