«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Բերնլիին» (տեսանյութ)
21/10/2017 19:57
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Բերնլին»։ Խոսեպ Գվարդիոլայի սաները 3 անպատասխան գնդակ խփեցին․ մեկական անգամ աչքի ընկան Սերխիո Ագուերոն, Նիկոլաս Օտամենդին և Լերոյ Սանեն։
Այս հաղթանակից հետո «քաղաքայինները» 25 միավորով են գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցում են արդեն 5 միավորով։ «Բերնլին» մնաց13 միավորով՝ 8-րդ տեղում։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 9-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» – «Բերնլի»՝ 3։0
Գոլերը՝ Ագուերո 30՛ / 11-մետրանոց, Օտամենդի 73՛, Սանե 75՛
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում