Վենտուրան պաշտոնանկ է արվել
15/11/2017 22:38
Նմանատիպ
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպյերո Վենտուրան ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից:
69-ամյա մասնագետի պաշտոնանկության պատճառ են դարձել 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում անհաջող ելույթները, որոնց հետևանքով Իտալիան վերջին 60 տարում առաջին անգամ չի մասնակցի Մունդիալին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտոնանկության դեպքում Վենտուրան 700 հազար եվրոյի փոխատուցում կստանա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում