Թուրքիայում քրդական հարցի կարգավորման համար ստեղծվել է «Իմաստունների հանձնաժողով»: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը հղում անելով թուրքական «Միլլիյեթ»-ին, նշված հանձնաժողովի անդամները երեկ այցելել են Վաքըֆլը: Վերջինս Թուրքիայում պահպանված միակ հայկական գյուղն է։
Թուրքիայի «իմաստունները» եղել են Վաքըֆլըի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում եւ մոմ են վառել այնտեղ։ Ըստ աղբյուրի` դերասանուհի Լալե Մանսուրը հայերին ողջունել է հայերենով՝ ասելով.«Բարի օր, ձեզ շատ ենք սիրում»։
Պատվիրակության կազմում գտնվող թուրք հայտնի դերասան Քադիր Ինանըրը հայ քաղաքացիներին խոստացել է, որ ստեղծվելիք նոր Սահմանադրությունը լուծելու է նաև Թուրքիայում ապրող հայերի խնդիրները։
Վաքըֆլըի հայ համայնքի ղեկավարը նշել է, որ իրենք երեխանեին հայերեն սովորեցնելու համար ստիպված ուղարկում են Ստամբուլ: «Դժվար է», ընդգծել է նա: