26.1 C
Yerevan

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կարելի է այցելել նաեւ առցանց

Նմանատիպ

Կարիմ Բենզեման որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»․ ESPN

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Տեղեկությունը...

Լիոնել Մեսսին Հեռանում է ՊՍԺ-ից

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել...

Հունիսի 1․ Երեխաներն իրական աշխարհում

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհի բնակչության մեջ երեխաների թիվը կազմում է...

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկյան Memco Inc. ընկերության նախաձեռնությամբ բացվել է Ցեղասպանության առցանց թանգարան, որը գործում է http://www.genocide-museum.am հասցեում։ Այս մասին հայտնում է tert.am-ը` հղում անելով Memco Inc. ընկերությանը:

Ըստ աղբյուրի`   թանգարանն իր այցելուներին հնարավորություն է տալիս առցանց այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ դնել անմար կրակի մոտ, ինչպես նաև ուսումնասիրել թանգարան-ինստիտուտում ներկայացված փաստաթղթերը, լուսանկարներն ու ցեղասպանության մասին վկայող այլ նյութեր։

Առցանց թանգարան այցելել ցանկացողներից կպահանջվի ընդամենը մուտք գործել թանգարանի կայք և ներբեռնել առաջարկվող հավելվածը։ Այնուհետ այցելուն հնարավորություն կստանա զբոսնել առցանց հուշահամալիրում և թանգարանում՝ մկնիկի շարժումների կամ ստեղնաշարի միջոցով։ Ծրագիրը հնարավորություն է տալիս այցելությունն իրականացնել ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ռեժիմում։ Զբոսանքի ընթացքում այցելուները կարող են ունկնդրել «Կոմիտաս» կվարտետի տրամադրած երաժշտությունը։

Memco Inc. ընկերության նախագահ Կարեն Մելիքյանի խոսքով՝ բնակվելով ԱՄՆ-ում՝ նա չի կարողանում ամեն տարի այցելել Ծիծեռնակաբերդ։Այդ իսկ պատճառով նրա մոտ ծագել է նման ծրագրի իրականացման անհրաժեշտություն։
«Ստեղծելով Ցեղասպանության առցանց թանգարան՝ նպատակ ունեինք հնարավորություն տալ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին և հայ ժողովրդի բարեկամներին, ովքեր հնարավորություն չունեն ֆիզիկապես ներկա գտնվել հիշատակության արարողություններին, նույնպես այցելել Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին», – ասել է Կարեն Մելիքյանը։

Ցեղասպանության առցանց թանգարանը Memco Inc. ընկերության նվիրատվությունն է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Կարիմ Բենզեման որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»․ ESPN

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման որոշել է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Տեղեկությունը...

Լիոնել Մեսսին Հեռանում է ՊՍԺ-ից

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել...

Հունիսի 1․ Երեխաներն իրական աշխարհում

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհի բնակչության մեջ երեխաների թիվը կազմում է...