Երեւանի քաղաքապետարանը ներկայացնում է ապրիլի 24-ի երթուղիները
Կարդացեք նաև
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու նպատակով տրվել է համապատասխան հանձնարարական: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետի <> որոշման համաձայն’ 2013թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները <> մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.
• թ.1 երթուղի — <> մարզադաշտ — Աթենքի փողոց — Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ — մետրոպոլիտենի <> կայարան: Հետադարձը’ Ագաթանգեղոսի — Գր. Լուսավորչի — Արգիշտիի փողոցներ — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փող. — <> մարզադաշտ,
• թ.2 երթուղի — <> մարզադաշտ — Աթենքի փող. — Հաղթանակի կամուրջ — Մաշտոցի պողոտա — Կորյունի — Աբովյան փողոցներ — մետրոպոլիտենի <> կայարան: Հետադարձը’ Աբովյան — Մոսկովյան — Սարյան փողոցներ — Մաշտոցի պողոտա — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փող. — <> մարզադաշտ,
• թ.3 երթուղի — <> մարզադաշտ — Ծիծեռնակաբերդի խճ. — Լենինգրադյան — Կիևյան փողոցներ — մետրոպոլիտենի <> կայարան: Հետադարձը’ նույն ուղեգծով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում