-1.9 C
Yerevan

Բրիտանացի լորդն ուշացել Է նիստից եւ ամոթից հրաժարական Է տվել

Նմանատիպ

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է...

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, միջազգային զարգացման հարցերի փոխնախարար Մայքլ Բեյթսը վշտացել Է խորհրդարանի նիստից իր ուշանալու պատճառով, անկեղծ ներողություն Է խնդրել եւ հրաժարական Է տվել հենց ժողովի ժամանակ: Տեղի ունեցածի մասին հայտնել Է The Washington Post-ը:

Չնայած Բեյթսն ընդամենը մի քանի րոպե Էր ուշացել, նա ստեղծված իրադրությունից որոշել Է դուրս գալ արմատականորեն: «Ես շատ եմ ամաչում տեղի ունեցածի համար, ուստի վարչապետի առջեւ իմ պաշտոնից հրաժարվում եմ հենց հիմա»,-հայտարարել Է նա գործընկերներին: Այնուհետեւ վշտացած քաղաքական գործիչը դահլիճից դուրս Է եկել զարմացած գործընկերների ձայների գվվոցի եւ «Ո՛չ» բացականչությունների ներքո:

Նրա հեռանալուց հետո պալատի ղեկավարն ասել Է, թե ներողությունն ավելի քան բավարար կլիներ, եւ ինքը բոլոր նախարարներից ամենավերջինը նրան կազատեր պաշտոնից:

Մինչդեռ, ինչպես հայտնել Է «Սքայ նյուս» հեռուստատալիքը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվել Է ընդունել միջազգային զարգացման հարցերի փոխնախարար Մայքլ Բեյթսի հրաժարականը: Ինչպես նշվում Է, կառավարության ղեկավարի ներկայացուցիչը հայտարարել Է, որ Մեյը, որն այժմ այցով գտնվում Է Չինաստանում, անտեղի Է համարել լորդ Բեյթսի վարմունքը եւ նրա մասին խոսել Է որպես կառավարության «աշխատասեր ու բարեխիղճ» անդամի:

spot_imgspot_img