-0.9 C
Yerevan

Ստուգումները վկայում են՝ Արցախի ՊԲ-ն ունակ է արդյունավետ հակազդել հակառակորդի հավանական գործողություններին

Նմանատիպ

ԵՄ-ն չգիտի, թե ով է հարձակվել Սպահանի վրա

ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն ասել է, որ...

Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Կարս նահանգում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր «Ձմեռային զորավարժություններ 2023» զորավարժությունները,...

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական խնդիրների մասին

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային...

Արցախի Պաշտպանության բանակում փետրվարի 6-ից 7-ն անցկացվել են մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ, որոնց ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ ներգրավվել են ՊԲ-ի, միավորումների և մի շարք զորամասերի վարչակազմերը, ղեկավարման և ապահովման մարմինները: Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության, գործողությունների համադրման և փորձի փոխանակման ծրագրի համաձայն՝ համաբանակային նշանակության գործընթացներին հետևում էին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները՝ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, համաձայն ստացված ներմուծականների՝ ստուգումներին ընդգրկված բոլոր կառույցներն ու ստորաբաժանումները բերվել են «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի, ծավալվել նախատեսված կենտրոնացման և մարտական կիրառման շրջաններում, ապա անցել առաջադրված խնդիրների կատարմանը:

Մարզումների ընթացքում, ըստ պայմանականորեն զարգացող մարտական իրադրության պահանջների, առանձին ուսումնամարտական առաջադրանքներ են կատարել նաև մասնակից զորամասերի տարբեր ստորաբաժանումներ: Վերադաս հրամանատարությունը ունկնդրել է ներկայացվող զեկույցները, հետևել իրականացվող գործընթացների համապատասխանությանը ներկայացվող պահանջներին՝ ընթացքում նաև ուղղորդելով և որոշակի շտկումներ կատարելով իրականացվող աշխատանքներում:

Մասնակից բոլոր օղակի հրամանատարները, միավորումները, զորամասերն ու ղեկավարման մարմինները դրսևորել են մարտական պատրաստականության պատշաճ մակարդակ: Դրանց արդյունքում կատարելագործվել են բանակի ղեկավարման համակարգը, զորատեսակների և զորամասերի ներդաշնակման մակարդակը, մարտական պատրաստականության «բարձր» աստիճանների բերվելու ունակությունները:

Արդյունքների ամփոփման ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել իրականացված մարտական պատրաստականության միջոցառումները և փաստել, որ ՊԲ-ն ունակ է ժամանակին և համարժեք արձագանքելու օպերատիվ մարտավարական իրադրության զարգացումներին և ըստ այդմ արդյունավետ հակազդել հակառակորդի հավանական գործողություններին:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

ԵՄ-ն չգիտի, թե ով է հարձակվել Սպահանի վրա

ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն ասել է, որ...

Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Կարս նահանգում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր «Ձմեռային զորավարժություններ 2023» զորավարժությունները,...

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական խնդիրների մասին

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային...