Թեյթ պատկերասրահը 1947 թվականից հետո առաջին անգամ կցուցադրի Վան Գոգի աշխատանքները

Թեյթ պատկերասրահը 1947 թվականից հետո առաջին անգամ կցուցադրի Վան Գոգի աշխատանքները

Բրիտանական Թեյթ պատկերասրահում 1947 թվականից հետո առաջին անգամ Վինսենթ Վան Գոգի ցուցահանդես կանցկացվի։

«Գազետա.ռու»-ն գրում է, որ ցուցադրությանը հատուկ ուշադրություն կդարձվի Միացյալ Թագավորության հետ ունեցած նկարչի հարաբերություններին: Իր երիտասարդության տարիներին Վան Գոգը որոշ ժամանակ ապրել է Լոնդոնում:

Ցուցահանդեսի կներկայացվի ավելի քան 40 աշխատանք, այդ թվում «Աստղային գիշերը Ռոնի վրա» և «Արևածաղիկներ» ստեղծագործությունները։

Ցուցանմուշներ կտրամադրի նաև Ամստերդամի Վինսենթ Վան Գոգի թանգարանը, Մոսկվայի Պուշկինի գեղարվեստի թանգարանը, Օտերլոյի Կյոլլեր-Մյուլլերի թանգարանը։

Ցուցահանդեսը կբացվի մարտի 27-ին և բաց կլինի մինչև 2019 թվականի օգոստոսի 11-ը։
Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում