ՉԼ․ «Լիվերպուլը» հաղթեց «Ման․ Սիթիին» և կիսաեզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց (տեսանյութ)
05/04/2018 00:39

Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտներից «Մանչեսթեր Սիթին» 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում խոշոր հաշվով զիջեց «Լիվերպուլին»։
«Էնֆիլդում» կայացած խաղում դաշտի տերերը 3 անպատասխան գոլ խփեցին, բոլոր գոլերն արձանագրվեցին առաջին կեսում։ Յուրգեն Կլոպի սաներից մեկական անգամ աչքի ընկան Մոհամեդ Սալահը, Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը և Սադիո Մանեն։
«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 10-ին, Մանչեսթերի «Էտիհադ» մարզադաշտում։
Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ
«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 3։0
Գոլերը՝ Սալահ12՛, Օքսլեյդ-Չեմբեռլեն 20՛, Մանե 31՛
Հետևեք մեզ նաև Telegram-ում