Մահացել է դերասան Գեորգի Ամիրաղյանը

Մահացել է դերասան Գեորգի Ամիրաղյանը

Կյանքից հեռացել է Երևանի Կամերային թատրոնի դերասան Գեորգի Ամիրաղյանը։

«Կյանքից և բեմից հեռացել է Երևանի Կամերային թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր դերասան Գեորգի Ամիրաղյանը»,- հայտնում են կամերային թատրոնից։

Ծնվել է 1957թ. դեկտեմբերի 23-ին, Երևանում: 1979-82թթ սովորել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիային կից դերասանական բաժնում` Դմտրի Կեսայանցի արվեստանոցում:

1980թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1982թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` «Կաբարե», «Կառավարական համերգ», «Պարոնայք…», «Միսս Դժոխք» և այլն:

1985թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է: 1993-96թթ աշխատել է Մոսկվայում` «Կաբառե, բոլոր աստղերը» հաղորդման շրջանակներում` որպես հաղորդավար:

Նկարահանվել է մի քանի ֆիլմերում` «Ժամկետը 7 օր», «Արմենիկում ուպսա», «Երեք երեկո» և այլն: 2007թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում