«Երևան» ֆուտբոլային ակումբում փոփոխություններ կլինեն
05/06/2018 17:28
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Երևան» ֆուտբոլային ակումբը (նախկին «Փյունիկ») փոփոխությունների կենթարկվի:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը: «Այն, ինչ ցույց տվեց «Երևան»-ն այս մրցաշրջանում, ինձ չի բավարարում: Ես ուրիշ ամբիցիաներ ունեմ: Ուժեղացնելու ենք թիմը»,-ասաց Սողոմոնյանը:
Ակումբի նախագահի խոսքով` թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը շատ բան է արել «Երևան» ակումբի համար և առաջիկայում ակումբում փոփոխություններ կլինեն թե ֆուտբոլիստների տեսքով, և թե մարզչական շտաբում: Վերջնական փոփոխությունների մասին կհայտարարվի հունիսի 11-12-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում