Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից զինվոր է վիրավորվել
08/06/2018 14:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից:
Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում