Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
03/11/2018 12:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում նաև մառախուղ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 5-ի գիշերը, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում