5.1 C
Yerevan

Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները տևել են 4 ժամ

Նմանատիպ

Ռուսաստանը կթողարկի իրանական «Shahed» ԱԹՍ-ին գերազանցող «դռոններ»

Ռուսաստանը պատրաստվում է արտադրության մեջ դնել նոր անօդաչու թռչող...

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են ԱԹՍ-ների գործարան կառուցել

Ելաբուգայում կամիկաձե անօդաչուների գործարան կարող է հայտնվել: Այս մասին,...

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններն ավարտել են: Զրույցը, որը տեղի է ունեցել Կրեմլում ոչ մեծ ընդմիջումներով և ձևաչափի փոփոխությամբ, տևել է գրեթե 4 ժամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բանակցությունները սկսվել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Պուտինը հանդիպման սկզբում առաջարկել է բազմաստիճան ձևաչափ: «Ես առաջարկում եմ նման կարգավորում. մենք կլսենք, թե ինչպես են մեր գործընկերներն աշխատել, այնուհետև հնարավորություն կտանք պատվիրակություններին շփվել, իսկ Ձեզ այնուհետև ցանկանում եմ առանձին հրավիրել նախաամանորյա աշխատանքային ճաշի»,- դիմելով Լուկաշենկոյին՝ ասել է Պուտինը: Ողջույնի խոսքից հետո առաջնորդների զրույցը շարունակվել է փակ դռների հետևում:

Պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունների ավարտից հետո Պուտինը փոքր ընդմիջում է վերցրել, որպեսզի զանգահարի ծանր հիվանդությամբ տառապող 15-ամյա Արսլան Կաիպկուլովին, ում ցանկությունը ՌԴ առաջնորդը խոստացել էր իրականացնել: Դրանից հետո ՌԴ նախագահը շարունակել է Լուկաշենկոյի հետ զրույցն աշխատանքային ճաշի ձևաչափով:

Բանակցությունների առավել սուր հարցերից, ըստ փորձագետների, եղել է Մոսկվայի հարկային մանևրից Մինսկի եկամտի պակասի համար փոխհատուցման թեման: Ռուսական կողմին էլ անհանգստացնում է Բելառուսի կողմից Միութենական պետության մաքսային ռեժիմի խախտումների թեման:

spot_imgspot_img