«Արցախ»-ը հրաժարվեց հերթական ֆուտբոլիստից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է հերթական ֆուտբոլիստի ծառայություններից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արցախ» ՖԱ-ն խզել է «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Պողոսյանի վարձավճարի պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ: 21–ամյա ֆուտբոլիստը վարձակալվել էր մեկ տարով ընթացիկ մրցաշրջանից առաջ և հասցրել երկու գոլի հեղինակ դառնալ:
19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Նրան հաջորդում է «Լոռի»-ն՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակ»-ը 6-րդն է: «Գանձասար-Կապան»-ը նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատ»-ն է, իսկ «Արցախ»-ն ունի 12 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում