Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախում առողջապահական ծրագրերի համար
22/01/2019 13:11
Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին ընդունել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ, «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտին առնչվող տարբեր հարցեր:
Նախագահը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախին մշտապես սատարելու եւ առողջապահության ոլորտում մի շարք բարեգործական ծրագրեր իրականացնելու համար ու նրան հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում