Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Շարժայի մրցաշարի 8-րդ տուրում
30/03/2019 11:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է ելույթները Շարժայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ում ընթացող միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Սարգսյանը կիսեց միավորը ուզբեկ Նոդիրբեկ Աբդուլսատուրովի հետ: Այժմ Սարգսյանն ունի 6,5 միավոր և առաջատարին զիջում է մեկ միավորով:
Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող «Շարժա Մասթերս» խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում է 178 շախմատիստ 31 երկրից, այդ թվում՝ 35 գրոսմայստեր: