Վարոյանը մասնակցել է «Ուրալ»-ի ամբողջ խաղին
13/04/2019 17:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց ակումբի հերթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը հյուրընկալվել էր Տուլայի «Արսենալ»-ին: Այդ խաղում հանդիպման հաշիվը այդպես էլ չբացեց:
Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Ուրալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Ուրալ»-ն այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում 12-րդ տեղում է 27 միավորով: