14.1 C
Yerevan

Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է

Նմանատիպ

Պարզաբանում ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ կապված ավտոմեքենաների ապակիների...

Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը․ ՌԴ ՊՆ

Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ...

Ծխախոտ․ մահաբեր կախվածություն

Ծխախոտը ժամանակակից մարդու կյանքի գլխավոր սպառնալիքն է։ Ամբողջ աշխարհում...

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա մայիսի 13-ին։ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը Panorama.am-ին ասաց, այդ մասին իրենք ծանուցում են ստացել դատարանից։

Հարցին, հնարավո՞ր է դատավորին ինքնաբացարկի միջոնրդություն ներկայացնեն նիստի ընթացքում, Խուդոյանն ասաց՝ այս պահին հստակ ոչինչ ասել չի կարող, ամեն ինչ կախված է մի քանի հարցերի վերաբերյալ պարզաբանումներից։

«Հարցերը վերաբերում են մակագրման ընթացքին, դատավորի կարգապահական վարույթի, նույն օրը դրա վերաբերյալ որոշում լինի։ Որոշակի հարցերի քննարկումից հետո հնարավոր է առաջանա ինքնաբացարկի միջնորդության հնարավորություն։ Այս պահի դրությամբ հստակ ոչինչ չկա»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ քրեական այս գործը մակագրված է դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Մայիսի 2-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստի ընթացքում քննվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ։

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի մայիսի 13-ին։

spot_imgspot_img