Սամվել Տեր-Սահակյանը՝ Գոայի միջազգային մրցաշարի հաղթող
25/06/2019 13:47
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանի և Մանուէլ Պետրոսյանի հաղթանակով ավարտվեց Հնդկաստանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գոա Նահանգում կայացած խոշոր միջազգային մրցաշարին մասնակցում էին 23 երկների 246 շախմատիստներ: Սամվել Տեր-Սահակյանը 10 հնարավորից վաստակեց 8 միավոր և գրավեց առաջին հորիզոնականը: Նույնքան միավոր վաստակած Մանուէլ Պետրոսյանը Տեր-Սահակյանին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով և դարձավ երկրորդը: Նույնքան միավոր վաստակած Իդանի Պույան եզրափակեց լավագույն եռյակը: