«Յուվենտուսը» պատրաստ է 60 միլիոն եվրո առաջարկել Պոգբայի համար
03/07/2019 20:47
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: «Յուվենտուսը», ինչպես և նախկինում, հետաքրքրված է Պոլ Պոգբայի վերադարձով։
Ակումբի մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին Մինո Ռայոլայի հետ շփման մեջ է և պատրաստ է Պոգբայի դիմաց վճարել 60-70 մլն եվրո և Պաուլո Դիբալային փոխարինել:
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ստանալ Պոգբայի դիմաց մոտ 150 միլիոն եվրո: Պոգբային հավակնում է նաև «Ռեալը»:
Ֆուտբոլիստն ինքը ևս ցանկանում է տեղափոխվել մադրիդյան ակումբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում