Սերգեյ Մովսեսյանը 3-րդն է չեխական մրցաշարում
29/07/2019 12:09

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը 3-րդն է Չեխիայում ընթացող «Պարդուբիցե օփեն» միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մրցաշարի վերջին` 9-րդ տուրում Մովսեսյանը ոչ-ոքի խաղաց չեխ Վլաստիմիլ Բաբուլայի հետ: 9 հնարավորից հավաքելով 7 միավոր՝ հայ գրոսմայստերը զբաղեցրեց 3-րդ տեղը: Առաջինը չեխ Ժիրի Ստոչեկն է:
«Պարդուբիցե օփեն» միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում էր 37 երկիր ներկայացնող 323 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 29 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 323 մասնակցից 207-ը կրում են միջազգային կոչումներ: