Facebook-ի նկատմամբ հակամենաշնորհային հետաքննություն է սկսվել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 168.am: Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը հայտարարել է, որ կգլխավորի Facebook ընկերության գործունեության նկատմամբ հակամենաշնորհային հետաքննության անցկացումը: Այդ մասին ասված է դատախազության պաշտոնական կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:
Հետաքննությունը, որի նպատակն է բացահայտել Facebook-ի կողմից մրցակցության կանոնների խախտման դեպքերը ծառայությունների շուկայում ընկերության գերիշխող դիրքի կապակցությամբ անցկացվելու էԿոլորադոյի, Այովայի, Նեբրասկայի, Հյուսիսային Կարոլինայի, Օհայոյի նահանգներից եւ Կոլումբիայի օկրուգից գլխավոր դատախազների թիմի կողմից:
«Նույնիսկ աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցը պետք է ենթարկվի օրենքին եւ հարգի սպառողներին,- տեղեկագրում մեջբերված է Լետիցիա Ջեյմսի խոսքը:-Ես հպարտ եմ հայտնելու, որ գլխավորելու եմ գլխավոր դատախազների թիմը Facebook-ի նկատմամբ՝ մրցակցության ճնշման դեպքերի եւ սպառողների համար ռիսկերի ստեղծման հետաքննության մեջ»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում