Իրանի պատվիրակությանը թույլ է տրվել մեկնել Նյու Յորք
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Այսօր Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել ԱԳ նախարարին և Իրանի նախագահ Հասան Ռուհանիին: Այս մասին գրում է euronews-ը։
Ավելի վաղ Զարիֆը հայտարարել էր, որ մտադիր չէ ամերիկյան կողմի հետ որևէ երկկողմ խորհրդակցություն անցկացնել Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանում, որը բացվում է սեպտեմբերի 24-ին:
Նախօրեին Զարիֆը թվիթերում արձագանքել էր Միացյալ Նահանգների մեղադրանքներին, որը կարծում է, որ Թեհրանն է կանգնած Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա անօդաչուների հարձակման հետևում:
«Թշնամական գործողությունները կամ պատերազմի քարոզչությունը» վերնագրով գրառմամբ Զարիֆը Վաշինգտոնին և Էր-Ռիյադին սպառնում է «տոտալ պատերազմով», եթե նրանք հարվածեր հասցնեն Իրանի տարածքին։
Երեկ Աբու Դաբիում այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկին մեղադրել էր Թեհրանին՝ Սաուդյան նավթի օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման մեջ։ Նա նաև հաստատել է, որ ԱՄՆ իշխանությունները խստացնելու են Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների ռեժիմը, ինչպես հայտարարել էր նախագահ Թրամփը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում