Իրանի նախագահը պատասխանել է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձին

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձին: Այս մասին գրում է Իրանական “Mehr” լրատվականը:

«Հույս ունենք, որ Հայաստանի եւ Իրանի ներդրած ջանքերը խթան կհանդիսանան երկկողմ հարաբերությունների զարգազման համար: Մենք կզարգացնենք մեր համագործակցությունը Հայաստանի հետ փոխըմբռնման, վստահության եւ փոխադարձ հարգանքի միջոցով», ասել է Իրանի նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի նախագահը շնորհավորական ուղերձ էր ուղարկել Հասան Ռոուհանիին’ այս տարվա հունիսի 14-ին տեղի ունեցած նախագահակ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում