ԼՂՀ ԱԺ-ում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Նմանատիպ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի ղեկավար կազմի և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, քննարկման թեման 7-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստի օրակարգի ձևավորման հարցն էր։
Այդ կապակցությամբ լսվել են մշտական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի թեմատիկ ընդգրկումների և պատրաստության վիճակի վերաբերյալ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի արդյունքում ճշտվել է լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվել են առաջիկա անելիքները, տրվել համապատասխան հանձնարարականներ։
Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է 2013թ. հունիսի 27-ին’ ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում