Իռլանդիայի խորհրդարանն աբորտներին վերաբերող պատմական օրենք Է ընդունել
Նմանատիպ
Իռլանդիայի խորհրդարանը հուլիսի 12-ին պաշտպանել Է այն օրինագիծը, որը թույլ Է տալիս բացառիկ դեպքերում հղիության ընդհատումը, երբ մոր կյանքին վտանգ Է սպառնում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Ամփոփիչ քվեարկությունը տեղի Է ունեցել Երեւանի ժամանակով ժամը 3:30-ին, այն բանից հեո, երբ երկրորդ ընթերցմամբ այդ փաստաթղթում հաշվի են առնվել բոլոր 165 ուղղումները, այդ թվում այն ուղղումները, որոնք կանանց համար աբորտներ են թույլատրում ինքնասպանության սպառնալիքի դեպքում: «Կողմ» Է քվեարկել 127 պատգամավոր, 31-ը «դեմ» են արտահայտվել: Մոտ ժամանակներս օրենքը պետք Է ստորագրի հանրապետության նախագահ Մայքլ Հիգինսը:
Իռլանդիայում աբորտներն արգելված են, եւ այս հարցը կատաղի վեճերի առարկա Է մնում: Երկրում մինչ օրս գործում Է 1861 թվականի օրենքը, որը ցմահ բանտարկության սպառնալիքով արգելում Է աբորտը մոր համար, որը դա կանի ինքնուրույն, կամ այլ անձի համար, ով կօգնի նրան այդ հարցում: Բացի դրանից, դեռ չծնված երեխայի ապրելու իրավունքն ամրագրված Է հանրապետության Սահմանադրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում