Հռոմի` Հայոց ցեղասպանությունը ճանաչած պապը կարող է այցելել Թուրքիա
Նմանատիպ
Հայոց ցեղասպանությունը ճանաչած Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ հովվապետ Ֆրանցիսկոս պապը նոյեմբերին հնարավոր է’ այցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Today’s Zaman պարբերականը’ վկայակոչելով Վատիկանում ունեցած իր աղբյուրները:
Պարբերականը տեղեկանցում է, որ նորընտիր պապի այցելությունը Թուրքիա կարող է կայանալ նոյեմբերին: Նշվում է, որ այցելության ժամանակ Հռոմի պապը կհանդիպի հունական ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի հետ: Դեռ հայտնի չէ, թե արդյոք այցելության ժամանակ Ստամբուլի Վատիկանի ներկայացուցչությունում հանգրվանող պապը կլինի Անկարայում, թե’ ոչ:
Վերջին անգամ Հռոմի պապերից Թուրքիա էր այցելել Բենեդեիկտոս XVI-ը 2006 թվականին’ այդ ժամանակ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի հրավերով:
Հռոմի նորընտիր Ֆրանցիսկոս պապը, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, 2005թ. Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 90-ամյակին’ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման ժամանակ ասել էր, որ փափագում է թաղվել այդ հուշարձանի տակ: Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարությունները դժգոհություն և անհանգստություն էին առաջացրել Թուրքիայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում