Աթենքը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին ընդլայնում է համագործակցությունն Իսրայելի հետ
28/10/2020 11:48

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Աթենքը Արևելյան Միջերկրականի շուրջ Թուրքիայի հետ վեճի ֆոնին փորձում է ընդլայնել առևտրային, ռազմական և էներգետիկ ոլորտներում համագործակցությունն Իսրայելի և տարածաշրջանի այլ երկրների հետ, գրում է apnews.com-ը:
Հունաստանը, Իսրայելը և Կիպրոսը, որոնցից յուրաքանչյուրը վեճ ունի Թուրքիայի հետ տարածաշրջանում, երեքշաբթի խոստացել են մինչ 2023թ. վերջ ընդլայնել համագործակցությունն այն ոլորտներում, որոնք ներառում են էլեկտրական ցանցի փոխկապակցում Իսրայելի, Կիպրոսի և հունական Կրետե կղզու ստորջրյա մալուխով:
«Մեր տարածաշրջանը չի վերադառնա 19-րդ դար»,- նշել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը՝ Աթենքում Իսրայելի և Կիպրոսի իր գործընկերներ Գաբի Աշկենազիի և Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպումից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում