Քանի սիրիացի վարձկան է մահացել Արցախում հայերի դեմ կռվի վերջին մի քանի ժամվա ընթացքում

Նմանատիպ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), վկայակոչելով իր վստահելի աղբյուրները, հայտնում է, որ թրքամետ սիրիացի գրոհայինների շրջանում շարունակվում են կորուստներ գրանցվել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի կողմից կռվելիս:
Ինչպես փոխանցում են կենտրոնից, հայերի դեմ կռվում վերջին մի քանի ժամում 14 սիրիացի վարձկան է սպանվել: Կենտրոնի աղբյուրի տվյալներով՝ մահացած սիրիացիներից ևս 20-ի մարմին թուրքերը տեղափոխել են Հալեպ:
Ընդհանուր առմամբ, թրքամետ սիրիական խմբավորումների գրոհայինների շրջանում, որոնց թուրքական կառավարությունը սեպտեմբերի վերջից ուղարկում է առաջնագիծ, մահվան դեպքերը հասել են առնվազն 231-ի, որոնցից 183-ի մարմինն է տեղափոխվել Սիրիա: Մինչդեռ մարմինների մյուս մասը շարունակում է մնալ Ադրբեջանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում