ՌԴ ԱԳՆ. Վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ կան որոշակի զարգացումներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խոսակցությունն այժմ հենց դրա մասին է։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
Նա նշել է, որ Մոսկվան հանդես է գալիս Արցախում խնդրի քաղաքական կարգավորման օգտին։
«Մենք միանշանակ ելնում ենք այն սկզբունքից, որ այս հակամարտությանը ռազմական լուծում լինել չի կարող, լուծումը պետք է լինի քաղաքական, լինի համպարփակ՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը»,- ասել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ առայժմ վաղ է խոսել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին։
«Հիմա բանակցությունները փորձագիտական մակարդակով են, առաջին հերթին Մինսկի խմբի շրջանակում, որևէ այլ բանի մասին խոսելու համար դեռ վաղ է»,- ասել է Ռուդենկոն՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ Մոսկվան կնախընտրեր չշահարկել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում