Բաքվի հին թաղամասերը բռնի կերպով քանդվում են
Նմանատիպ
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հին թաղամասերը հերթական անգամ քանդվում են’առաջացնելով բնակիչների դժգոհությունը: Ինչպեստեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az գործակալությունը, քանդվող թաղամասի բնակիչները բողոքել են, որ իրենց չի տրվում համապատասխան փոխհատուցում նոր բնակարաններ գնելու համար:
Նշվում է, որ քանդվող շենքերի փողոցը գնել է մի անգլիական կազմակերպություն: Ադրբեջանցի պաշտոնյաները, ոովքեր պատասխանատու են բնակարանների քանդման համար, պայմանավորվել են մի քանի բնակիչների հետ և նրանց ավելի շատ գումար են տրամադրել, որպեսզի վերջիններս չընդդիմանան քանդելու գործընթացին:
Բնակիչները, նշելով, որ տրամադրվող գումարը բավարար չէ նոր տուն գնելու համար, հայտնել են, որ իրենց իրավունքների համար պատրաստ են պայքարել մինչև վերջ, անգամ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում