Իսպանիայում գարեջրի սիրահարների մրցույթն ավարտվել Է հաղթողի մահվամբ
19/07/2013 16:24
Նմանատիպ
Ողբերգությամբ Է ավարտվել Իսպանիայի՝ Միջերկրական ծովի ափին գտնվող Մուրսիայի Ինքնավար Մարզի Խեա եւ Տրույոլս փոքր քաղաքում կայացած՝ գարեջրի սիրահարների մրցույթը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, Հաղթող Է դարձել, Մոլինա դե Սեգուրա քաղաքի հիվանդանոցի 46-ամյա կառավարիչը, որն, ինչպես պնդում են տեղացի բնակիչները, այս ըմպելիքից խմել Է շուրջ 7 լիտր: Սակայն շուտով նա իրեն այնքան վատ Է զգացել, որ ստիպված շտապ օգնություն են կանչել: Բժիշկներին հաջողվել Է կայունացնել հաղթողի վիճակը, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա մահացել Է:
Ինքնավար մազի իշխանությունները Խեա եւ Տրույլոսում արգելել են տոները եւ հայտարարել եռօրյա սուգ: Գարեջրի ստիրահարի մահվան հանգամանքները հետաքննվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում