Արարատի մարզում բերման են ենթարկել համայնքների ղեկավարներին (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Yerevan.Today: Արարատի մարզի բնակիչներն այսօր Խոր վիրապի ու Արարատ քաղաքի մոտ միջպետական ճանապարհ են փակել՝ այդպիսով միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
Yerevan.Today-ին ակցիայի մասնակիցները փոխանցել են, որ այս պահին ոստիկանությունը բերման է ենթարկում Արարատի մարզի մի շարք համայնքապետերի, ինչպես նաև ակցիայի ակտիվ մասնակիցներից ոմանց:
Ոստիկանության Արարատի բաժնում են այս պահին գտնվում Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Վեդու վիրաբույժ Մելքոն Տալոյանը և Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը:
Նրանք Արարատի այն համայնքների ղեկավարներն են, որոնք անցած շաբաթ օրը միասնական կոչով միացան վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմության 16 ուժերին:
Մանրամասները` տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում