Թուրքիան ավարտել է հայրենական արտադրության Altay տանկերի թեստավորումը
22/07/2013 15:09
Նմանատիպ
Թուքրիայում ավարտվել են հայրենական արտադրության զրահամեքենայի’ Altay-ի թեստավորման աշխատանքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Sabah պարբերականը:
Հուլիսի 6-10-ը տեղի ունեցած թեստավորումից հետո կատարված վերջնական հետազոտման արդյունքում հայտնել են, որ տանկը համապատասխանում է չափորոշիչներին և պատրաստ է սերիական արտադրության:
Թեստավորումից հետո նախատեսվում է պատվերներ ստանալ շուրջ 250 տանկի չափով: Մեկ զրահամեքենան գնահատվում է շուրջ 5.5 միլիոն ԱՄՆ դոլար:
Altay տեսակի զրահամեքենաներ ստեղծելու մասին համաձայնագիրը կնքվել էր 2007 թվականին Թուրքիայի պաշտպանության նախարարության և Otokar ընկերության միջև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում