ԱՄՆ-ն պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը սահմանամերձ շրջաններից. Ֆրենկ Փալոն
26/07/2022 15:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, Times․am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնն անդրադարձել է ԱՄՆ Պետքարտուղարի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին:
«Հաճելի է տեսնել, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուսումնասիրում է Հարավային Կովկասի հարցերը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, որոնք ապօրինի պահվում են Ադրբեջանի կողմից: ԱՄՆ-ն պետք է ձգտի ադրբեջանական զորքերի դուրսբերմանը սահմանամերձ շրջաններից, ինչը կնպաստի խաղաղ գործընթացին», – «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Փալոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում