Դամասկոսում հայտնաբերվել է դիպուկահարների թաքստոցը
Նմանատիպ
Դամասկոսի մոտակայքում գտնվող Շաբաա գյուղի մոտակայքում կառավարական ուժերը հայտնաբերել են զինյալների կողմից փորված թունել, որի երկարությունը հասնում էր 500 մետրի: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, թունելը հասնում էր մինչև Դամասկոսի միջազգային օդանավակայան և այն զինյալների կողմից օգտագործվում էր որպես դիպու կահարների թաքստոց:
Բացի դրանից, մեկ այլ թունել է հայտնաբերվել Մաջհազ գյուղի մոտ, որի երկարությունը հասնում էր 200 մետրի: Թունելը զինյալներն օգտագործում էին որպես զինապահոց: Այնտեղ հայտնաբերվել են 50-70 կիլոգրամանոց մեծ քանակությամբ պայթուցիկ սարքավորումներ: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ կառավարական ուժերն արդեն վերահսկողություն են հաստատել Շաբաա գյուղի վրա:
Կայքը նաև տեղեկացնում է, որ Դամասկոսի Բրզե և Կաբուն թաղամասերում շարունակվող բախումների հետևանքով մեծ թվով զինյալներ են սպանվել, հայտնաբերվել են նրանց թաքստոցներն ու ոչնչացվել:
Բախումները շարունակվում են նաև Ղուտայի շրջանում, Դարիա քաղաքում, ինչպես նաև Հուջեյրա, Զիյաբիյա գյուղերում:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Դամասկոսի շրջակայքում տեղի ունեցող բախումների ժամանակ Սիրիայի ազատ բանակը ոչնչացրել է կառավարական ուժերին պատկանող տանկեր: Կայքի տեղեկացմամբ’ Զամալքա, Դարիա, Զաբադանի քաղաքները ենթարկվում են ռմբակոծության: Սիրիայում սեպտեմբերի 17-ին 27 մարդ է զոհվել: Տեղեկություններ կան նաև, որ Սիրիայի ազատ բանակը հսկողություն է հաստատել Կունեյտրա գյուղի Թել ալ Միհթար շրջանի վրա:
2011թ.-ի մարտի 15-ից ի վեր ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը, այդ թվում’ զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում